«Եվրատեսիլ» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի LoveWave երգի տեսահոլովակը YouTube-ում արդեն 1 միլիոնից ավելի դիտում ունի: Տեսահոլովակը համացանցում է հայտնվել մարտի 2-ին:
Հանրային հեռուստաընկերության կողմից ներկայացվող LoveWave երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը, ովքեր փորձել են երգն ամբողջությամբ կառուցել երգչուհու զգացողությունների եւ կասկածների, խտացված ապրումների ու զգացմունքների միջոցով: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը ճիշտ այնպես, ինչպես երկրաշարժի առաջին ալիքը' Love Wave-ը:
Մրցութային երգի տեսահոլովակը հայ-գերմանական համատեղ արտադրություն է՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության եւ գերմանական Blacksheep communications-ի: Տեսահոլովակի շրջանակներում Իվետա Մուկուչյանը համագործակցել է Kivera Naynomis (գլխավոր դիզայներ՝ Արեւիկ Սիմոնյան) նորաձեւության տան հետ: