The Beatles խմբի նախկին մասնակից Պոլ Մաքքարթնին ընթացիկ տարվա հունիսի 2-ին համերգով հանդես Է գալու Իսպանիայի մայրաքաղաքում: Այդ մասին  հայտնել է Live Nation ընկերությունը, որը միջոցառման կազմակերպիչն Է:

 

Ելույթը տեղի կունենա Մադրիդի ամենակենտրոնում՝ «Վիսենտե Կալդերոն» ֆուտբոլի մարզադաշտում, որի տարողությունը կազմում Է գրեթե 55 հազար մարդ: Նշվում է, որ իր համերգի ընթացքում Մաքքարթնին կկատարի The Beatles-ի, ինչպես նաեւ Wings խմբի ամենահայտնի հիթերը, խումբ, որը նա հիմնել Է 1971 թվականին՝ լեգենդար «լիվերպուլյան քառյակի» կազմալուծումից հետո, եւ որը գոյություն Է ունեցել մինչեւ 1981 թվականը: Այնուամենայնիվ, ելույթի հիմնական մասը բացկացած կլինի հենց The Beatles-ի կոմպոզիցիաներից:

 

73-ամյա Մաքքարթնիի ելույթն Իսպանիայի մայրաքաղաքում կկայանա Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներ «Դեմ առ դեմ» խորագրով շրջագայության շրջանակներում:

 

Վերջին անգամ նախկին բիթլը պիրենեյան թագավորությունում համերգ Է տվել 2004 թվականի մայիսի 30-ին: Այն ժամանակ Մադրիդի մարզադաշտերից մեկում երաժիշտին լսելու Էր եկել ավելի քան 20 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: