Ռուբեն Սասունցին, Գոհար Հովհաննիսյանն ու Աղասի Իսպիրյանը կրկին սկսում են համերգային շրջագայությունը Հայաստանի մարզերում, այս անգամ նվիրված կանանց մեկամսյակին: Առաջին համերգը կկայանա Շիրակի մարզում՝ ապրիլի 1-ին Սպիտակում, ապրիլի 3-ին` Գյումրիում. «Շուտով մեր հերթական «Սասնա էրգիր» համերգ-ներկայացմամբ հանդես կգանք մարզերում բնակվող մեր հայրենակիցների համար»,-Life.panorama.am-ին հայտնեց Ռուբեն Սասունցին, ով ապրիլի 13-ին մենահամերգով հանդես կգա Էջմիածնում, իսկ նրան կընկերակցեն «Տարոնցիներ» ազգագրական երգի եւ պարի համույթը:

 

Ռուբեն Սասունցին շատ է կարեւորում մարզային համերգները.

 

«Մարզերում համերգ կազմակերպելը այնքան էլ մեծ ֆինանասական հարցերի հետ կապված չեն, բայց փոխարենը եւ մենք, եւ տեղի բնակչությունը մեծ հաճույք ենք ստանում: Մեզ համար պարտքի նման մի բան է մեր ազգային երաժշտությունը ներկայացնել մարզերում ապրող  մեր հայրենակիցների համար, քանի որ այսօր սոցիալական վիճակն այնքան ծանր է, որ մարզերի բնակիչները միշտ չէ, որ կարող են գալ մայրաքաղաք՝ համերգներ նայելու: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի առաջին իսկ հնարավորության դեպքում համերգներով հանդես գանք Հայաստանի տարբեր շրջաններում»,-նշեց երգիչն ու հավելեց, որ այդ համերգների տոմսերի արժեքը չնչին գումարներ են կազմում:

 

Շարունակությունը` այստեղ: