Խոյ
Խոյերի համար լավագույն քաղաքականությունը ըստ իրավիճակի գործելը կլինի: Օտար տարածքում գտնվելիս զգոնություն պետք կգա: Խորհուրդ է տրվում մասշտաբային նախաձեռնությունները հետաձգել: Հնարավոր են շփման ռեժիմի, կապի եղանակների փոփոխություններ: Բացառված չէ, որ գործերի և շփումների մի մասը որոշեք գաղտնի պահել: Օգտակար է ստուգել հաշվարկները, փաստաթղթերը, տեխնիկան և տրանսպորտը, վեր հանել վրիպումներն ու խափանումները:
Ցուլ
Օրվա առաջին կեսին Ցուլերին կուղեկցի հաջողությունը, սակայն հարթ և անխոչընդոտ կանցնեն միայն ծանոթ գործերը: Նոր ուղղություններին արժե զգուշորեն մոտենալ, սկզբում չի խանգարի իրավիճակը հետաքննելը: Բացառված չէ, որ չկարողանաք հույս դնել հին կապերի և գործողությունների սխեմաների վրա: Հնարավոր են փոփոխություններ ընկերների և գործընկերների պահվածքում: Առաջիկա օրերի համար ծրագրեր կազմել և շտկել արժե երեկոյան:
Երկվորյակ
Երկվորյակները մտնում են նոր փուլ, որտեղ նրանց պետք կգա շրջահայեցություն և համբերություն: Աճում է մերժումների, ուշացումների, ծրագրերում անորոշությունների հավանականությունը: Խորհուրդ է տրվում զգույշ լինել նրանց, ովքեր պայմանագիր են կնքում, կարիերա են անում, աշխատում են հաճախորդների հետ, խորհրդատվություն են անում: Արժե անուշադրության չմատնել գործընկերների և հակառակորդների պահվածքում տեղի ունեցող փոփոխությունները:
Խեցգետին
Խեցգետիններին անհրաժեշտ է կտրվել զգացմունքներից և հրաժարվել չափից դուրս իդեալիզմից: Այժմ վտանգավոր է իրականության վրա աչք փակելը, այն երազանքներով փոխարինելը: Կարող է փոխվել ուժերի հարաբերակցությունը կոլեկտիվում կամ գործընկերային հարաբերություններում, ընդհանուր մթնոլորտը: Բացառված չէ նոր պարտականությունների ի հայտ գալը: Կարող է ուշադրություն պահանջել առողջությունը: Չարժե երկար ճանապարհ ընկնել:
Առյուծ
Առյուծների համար կրիտիկական գործոն կդառնա առողջական վիճակը: Նախկին խնդիրները կորցնում են սրությունը և արդիականությունը, սակայն կարող են տհաճ հիշողություններ և ավերումներ թողնել: Անհամապատասխան մտածելակերպը կխանգարի հաջող գործողություններին, կասկածներն անպետք խոչընդոտներ կստեղծեն ճանապարհի ամենասկզբին: Չարժե խրախուսել ձեր թուլությունները, մոռանալ կարգապահության մասին: Օգտակար կլինի աղբից ազատվելը:
Կույս
Կույսերին աստղերը խորհուրդ են տալիս կարգ հաստատել ամենուր, ուր այս պահին հնարավոր է, ինչպես նաև խորհուրդ են տալիս չտրվել պատրանքներին և մանիպուլյացիաներին: Մտքերում և հարաբերություններում պարզությունը, ծրագրերում որոշակիությունը, կենցաղում կարգը դրական կազդեն ձեր տրամադրվածության վրա, կօգնեն խուսափել ռիսկերից, խալտուրայից, անհուսալի միություններից: Այսօր անցանկալի են ռոմանտիկ բնույթի միջոցառումները:
Կշեռք
Կշեռքներին խորհուրդ է տրվում վերահսկողության տակ առնել այն ամենը, ինչը կապված է հաղորդակցությունների հետ: Չի խանգարի կրկնապատկել ուշադրությունն անձնական տրանսպորտի վիճակի նկատմամբ: Ցանկալի է տեղյակ լինել փոխադրման երթուղիներին, ճանապարհին իրենց պահելուն, սահմանները հատելուն վերաբերող փոփոխություններին: Բացառված չէ, որ շուտով ստիպված լինեք ավելի շատ ժամանակ ծախսել մինչ տուն կամ գրասենյակ ճանապարհին:
Կարիճ
Կարիճներն իրենց առավել հարմարավետ կզգան առավոտյան և ցերեկը: Ձեզ կարող է հաջողվել կարևոր գործն ավարտին հասցնել ամենավերջին պահին: Օրվա վերջում կարող է սրվել գրգռվածությունը, բացառված չեն տնային կամ գործնական տհաճությունները, թյուրիմացությունները: Անակնկալներից խուսափելու և լարվածությունը թուլացնելու համար ճիշտ կանեք չզբաղվել ինքնագործունեությամբ: Այսօր անցանկալի է ցանկացած պատասխանատու նախաձեռնություն:
Աղեղնավոր
Աղեղնավորներին խորհուրդ է տրվում մեկնարկային դիրք գրավել, սակայն չշտապել նախաձեռնության հետ և ավելորդ եռանդ չդրսևորել: Չարժե նաև շատ խիստ քննադատել ձեզ սխալների համար. ներկա պահին դրանք ձեզ համար ցանկացած զբաղմունքի անբաժանելի մասն են: Անհաջող սկիզբը կարող է ձեզ համար դժվարություններ առաջացնել և փչացնել տրամադրությունը, սակայն, միևնույն ժամանակ, կօգնի վարժվել իրավիճակին և ապագայի համար կարևոր դասեր քաղել:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին առավելագույն հաջողություն և հարմարավետություն են խոստանում առավոտյան և ցերեկային ժամերը: Այդ ժամերին բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հօգուտ ձեզ: Օրվա վերջում օգտակար կլինի հավասարակշռության բերել, ճշգրտել ծախսերի ծրագիրը, համոզվել անձեռնմխելի պահուստների ապահովությանը, կատարել անհրաժեշտ վճարումները: Չարժե նոր ուղղությամբ որևէ բան ձեռնարկել, քանի դեռ առկա են ներքին կասկածներ:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում բոլոր նշանակալի նախաձեռնությունները և որոշումները թողնել երեկոյան կամ հաջորդ օրվան: Ցերեկը ձեզ կարող է անհրաժեշտ լինել միայնություն, որը հնարավորություն կտա կենտրոնանալու: Օգտակար է զսպվածությունը սննդում: Իրադարձությունների և միտումների մեծամասնության նկատմամբ այսօր ավելի լավ է դիտորդի դիրք զբաղեցնել: Հատուկ ուշադրության են արժանի թաքուն շարժառիթները, կասկածելի դետալները:
Ձկներ
Ձկներին խորհուրդ չի տրվում տրվել զգացմունքներին: Զգացմունքների ալիքը կարող է աղավաղել իրադարձությունների պատկերը, սխալ կողմնորոշիչներ տալ: Անծանոթ կամ անհստակ պայմանները կարող են ցրվածություն, թաքուն տագնապ առաջացնել: Հակացուցված է շտապողականությունը. չմտածված նախաձեռնությունն ավելի շատ վնաս, քան օգուտ կտա: Չարժե շտապել գաղափարները բարձրաձայնելու, փաստաթղթեր ձևակերպելու, համաձայնություն տալու կամ մերժելու հարցերում: