91 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի դափնեկիր Ջորջ Քենեդին, որը հայտնի է «Մերկ ատրճանակ» ֆիլմում խաղացած դերով: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է դերասանի թոռը՝ Քորի Շենքելը:

 

Ինչպես հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը, Քենեդին մահացել է փետրվարի 28-ին իր տանը՝ ԱՄՆ-ի Այդահոյի նահանգում:

 

Ջորջ Քենեդին հայտնի է «Օդանավակայան», «Մերկ ատրճանակ» ֆիլմերից, որտեղ նկարահանվել է Լեսլի Նիլսենի հետ, ինչպես նաև «Սառնասիրտ Լյուկը» կինոնկարից, որը դերասանին «Օսկար» հեղինակավոր մրցանակ է բերել երկրորդ պլանի լավագույն դերի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: