Համաշխարհային կինոարտադրության բնագավառում ամենահեղինակավոր «Օսկար» մրցանակը հանձնվում Է արդեն 87 տարի. այդ ժամանակաընթացքում դափնեկիրներն ստացել են 3 հազար 93 բաղձալի արձանիկներ: Ինչպես հայտնել են Ամերիկյան կինոակադեմիայում, դրանց շուրջ կեսի ճակատագիրն անհայտ Է մնում, փետրվարի 24-ին գրել Է Hollywoo d Reporter հանդեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ակադեմիայի տվյալներով՝ շատ արձանիկներ վաճառվում են շուկայում եւ հայտնվում մասնավոր հավաքածուներում, մի մասն իրենց ուղին ավարտում Է աշխարհի տարբեր երկրների թանգարաններում, մի մասն Էլ մնում Է դափնեկիրների մոտ եւ նրանց ընտանիքներում: Սկսած 1951 թվականից, երբ հայտնի դարձավ, որ արձանիկներից մեկը դափնեկրի մահից հետո աճուրդի Է հանվում, Ակադեմիան աշխատում Է հետեւել բոլոր «Օսկար»-ների տեղաշարժին:
Յուրաքանչյուր արձանիկի տրվում Է սերիական համար, իսկ դափնեկիրներն ստորագրում են այսպես կոչված «հաղթողի համաձայնագիր», պարտավորվելով, որ պարգեւը կամ կթողնվի ժառանգներին, կամ ոչ առեւտրային հաստատության: Բոլոր դեպքերում արձանիկը չպետք Է վաճառվի առանց այն նախապես Ակադեմիային առաջարկելու, որպեսզի կազմակերպությունն այն գնի խորհրդանշական 1 դոլարով:
Սակայն մինչ այժմ Էլ «Օսկարները» ժամանակ առ ժամանակ հայտնվում են շուկայում կամ աճուրդներում: Այսպես, 1993 թվականին Sotheby's աճուրդների տունը դերասանուհի Վիվիեն Լիին պատկանող արձանիկը, որը նա ստացել Էր «Քամուց քշվածները» ֆիլմի համար, հավաքորդին Է վաճառել 563,5 հազար դոլարով: Ռեժիսր Սթիվեն Սթիլբերգն աճուրդներում ձեռք Է բերել մի քանի արձանիկ, որոնք պատկանում Էին այլ դերասանների, որպեսզի դրանք փրկի առեւտրային ճակատագրից: Եվս մեկ արձանիկ, ինչպես հայտնի Է, 1991 թվականին ավելի քան 1,5 մլն դոլարով ձեռք Էր բերել Մայքլ Ջեքսոնը, բայց երգչի մահից հետո դրա ճակատագիրն անհայտ Է:
Ներկայում Ակադեմիա են վերադարձել շուրջ 80 «Օսկարներ», որոնց թվում են բոլոր այն 11 պարգեւները, որոնք կինոյում ունեցած իր ձեռքբերումների համար վաստակել Էր արտ-տնօրեն եւ ճարտարապետ Սեդրիք Գիբոնսը: Հենց Գիբոնսն Է 1928 թվականին մշակել մրցանակի դիզայնը: 24-կարատանոց ոսկով պատված առաջին մետաղե արձանիկն ստեղծել Է քանդակագործ Ջորջ Սթենլին:
«Օսկարն» իրենից ներկայացնում Է ասպետի ֆիգուր, որը կանգնած Է կինոժապավենի գլանի վրա: Արձանիկի բարձրությունը 34 սանտիմետր Է, քաշը՝ 3,85 կիլոգրամ: Մրցանակի հանձնման պատմության ընթացքում առավել շատ «Օսկարներ» Է ստացել Ուոլթ Դիսնեյը՝ 26 պարգեւ:
Մրցանակների հանձնման հերթական՝ 88-րդ արարողությունը, տեղի կունենա այս տարվա փետրվարի 28-ին եւ ABC հեռուստաընկերության կողմից կհեռարձակվի աշխարհի 225 երկրներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: