«Գաղտնիք ու կարոտ»՝ այսպես է կոչվում Էրիկի նոր երգը, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Ավետ Բարսեղյանը:
«Ընդամենը մի քանի օր է, բայց նոր երգիս հետ կապված արձագանքները արդեն շատ են. այն կարծես թե շոյել է մարդկանց հոգիները, ինչն ինձ միայն ուրախացնում է: Ինձ համար երկու անգամ ուրախալի փաստ է, երբ երգը տեսահոլովակ չի ունենում, բայց ընդունվում ու տարածվում է ոչ պակաս, քան եթե տեսահոլովակ ունենար»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Էրիկը:
Հարցին, թե «Գաղտնիք ու կարոտ» երգը առաջիկայում տեսահոլովակ չի՞ ունենա, երգիչը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում, որ այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանենք. Կան երգեր, որոնց մեջ այնքան բան կա ասված, որ տեսահոլովակներ կամ երգը գովազդող կողմնակի նյութերի կարիքը չկա, սա երգ է, որն ուղղակի պետք է լսել, ուրիշ ոչ մի բան: Փոխարենը արդեն պլաններ կան մեկ այլ երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանելու, մի մասն արդեն նկարահանված է, ըստ մեր ծրագրերի՝ նոր տեսահոլովակն իրեն երկար սպասեցնել չի տա»:
Շարունակությունը` այստեղ: