Աշխարհի ամենահայտնի եւ անվանի երաժիշտներից մեկին՝ The Beatles խմբի նախկին մասնակից Փոլ Մակարտնիին, Լոս Անջելեսում թույլ չեն տվել մասնակցել Grammy մրցանակաբաշխության արարողության ավարտից հետո կայացած երեկույթին: Պատճառն այն Է եղել, որ պահակախումբը չի ճանաչել ռոք-բեմի 73-ամյա վետերանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Այս պատմության մասին հայտնի Է դարձել TMZ ինտերնետ-հրատարակության լուսանկարչի շնորհիվ, որը նկարել Է Մակարտնիին եւ փորձել նրան մի քանի հարց տալ: Երաժիշտը փորձել Է մտնել Լոս Անջելեսի «Արգայլ» գիշերային ակումբ, որտեղ ամերիկացի ռեփեր Tyga-ն երեկույթ Էր կազմակերպել Grammy-ի պարգեւատրման արարողությունից հետո: Պահակները հրաժարվել են ներս թողնել «բիթլին»՝ չճանաչելով նրան:

 

Երեկույթում հայտնվելու երկրորդ փորձից հետո Մակարտնին տեղի Է տվել: «Ինչպե՞ս են VIP-երը հայտնվում այնտեղ: Մեզ ավելի ամրակազմ տղաներ կպահանջվեն»,- հայտարարել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը' EPA