«Վերջին հայրիկը» հեռուստասերիալում դերասան Տիգրան Նալչաջյանն այլեւս չի նկարահանվում. սերիալում իրադարձություններն այնպես զարգացան, որը նրա հերոսին՝ Սուրենին, սպանեցին, իսկ սերիալների ընթացքում տեղի ունեցող նման անսպասելի զարգացումները հաճախ նոր ասեկոսեների թեմա են դառնում: Այսօրինակ դեպքերում շատերը սկսկում են մտածել, թե տվյալ դերասանը խնդիրներ ունի տվյալ նախագծի կազմակերպիչների հետ:


Այս անգամ էլ նմանատիպ ասեկոսեներից խուսափելու համար Life.panorama.am-ը կապ հաստատեց Տիգրան Նալչաջյան հետ: «Վերջին հայիկը» ֆիլմում այլեւս չնկարահանվելու պատճառների մասին խոսելիս՝ Տիգրանը նշեց.

 

«Իրականում իմ՝ հեռուստասերիալից հեռանալու համար կոնկրետ պատճառներ չկան, նույնիսկ, եթե կան, ես չգիտեմ դրանց մասին: Անկեղծ պետք է ասեմ, որ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալի ողջ անձնակազմի հետ հրաշալի հարաբերություններ ունեմ, բոլորի հետ կա ընկերական կապ, նույնիսկ նրանց հետ բաժանումն ինձ համար բավականին տխուր էր: Ինչ վերաբերվում է սցենարի հեղինակին, նրան անգամ անձամբ ծանոթ չէի, հետեւաբար կրկին այս պարագայում էլ խնդիրների մասին խոսք լինել չի կարող. այսինքն՝ թե ինչու է սցենարի հեղինակը իմ հերոսի համար նման վերջաբան ընտրել, չգիտեմ, բայց անձնական դրդապատճառ չէր կարող լինել, քանի որ երբեւէ չենք շփվել»:

 

Շարունակությունը` այստեղ: