Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի երգչուհի Ադելը Գրամաֆոնային ձայնագրման միջազգային ֆեդերացիայի (IFPI) վարկածով ճանաչվել Է անցած տարվա ամենահաջողակ կատարողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ին հաղորդել Է The Guardian թերթը:

 

Հրատարակության տվյալներով՝ երկրորդ տեղը բաժին Է հասել բրիտանացի կատարող Էդ Շիրանին: Երրորդ տեղը գրավել Է ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որն անցյալ տարի գլխավորել Էր այդ վարկանիշը:

 

Այդ կազմակերպության ամենամյա վարկանիշի կազմման հիմնական չափանիշը ինչպես ֆիզիկական կիրիչների վրա, այնպես Էլ թվային ձեւաչափով ձայնագրությունների վաճառքների ընդհանուր ծավալն Է, ինչպես նաեւ հիմնական սթրիմինգ-ծառայություններում ունկնդրումների թվաքանակը:

 

Անցյալ տարվա ընթացքում Ադելի անունը կապված Է եղել միանգամից մի քանի ռեկորդների հետ: Այսպես, նրա Hello երգը, որը թողարկվել Է հոկտեմբերի 22-ին, 12 ժամվա ընթացքում առաջին տեղը բարձրացավ 85 երկրներում՝ iTunes-ի չարտերում, իսկ համապատասխան հոլովակն ընդամենը 87 օրում 1 մլրդ դիտում հավաքեց Youtube տեսահոսթինգում:

 

Երգչուհու ոչ պակաս կարեւոր ձեռքբերումը դարձավ նաեւ նրա երրորդ ստուդիական ալբոմը՝ «25»-ը, որը թողարկվել Է նոյեմբերի 20-ին: Թողարկումից հետո անցած առաջին շաբաթվա ընթացքում այն վաճառքների ռեկորդ սահմանեց Մեծ Բրիտանիայում, որտեղ ալբոմը ձեռք բերեցին 800 հազարից ավելի ունկնդիրներ: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ում վաճառքների արդեն առաջին հինգ օրում այն տարածվել Է 2,8 մլն օրինակով: Ընդհանուր առմամբ, ըստ Nielsen SoundScan ծառայության տվյալների, Միացյալ Նահանգներում վաճառվել Է ալբոմի 8 մլն նմուշ:

 

Երգչուհու այս հաջողությունը, երաժշտական քննադատների կարծիքով, անակնկալ չԷր՝ նկատի առնելով նրա նախորդ նվաճումները: Նա տասը «Գրեմմի», հինգ Brit Awards, ինչպես նաեւ «Ոսկե գլոբուս» եւ «Օսկար» մրցանակների դափնեկիր Է: Վերջիններս հանձնվել են Skyfall կոմպոզիցիայի համար՝ դառնալով «բոնդապատումի» 23-րդ համանուն ֆիլմի («007. «Սքայֆոլ»-ի կոորդինատները, 2012) սաունդթրեքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: