Life.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի, հաղորդավարուհի Նառա Թումասյանը որքան էլ վերջին շրջանում էկրաննեին չի երեւում, բայց նրան վստահաբար շատերը կհիշեն: Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին այս շրջանում վայելում է ընտանեկան ջերմությունն ու իրեն կատարյալ երջանիկ կին է զգում դերասան Դավիթ Առաքելյանի կողքին:
-Նառա, երկար ժամանակ է՝ Ձեզնից հեռուստադիտողը այնքան էլ տեղեկացված չէ, ինչո՞վ եք զբաղված այս շրջանում:
- Սկսեմ նրանից, որ նախորդ տարին ավարտեցինք եւ նոր տարին սկսկեցինք նոր մանկական «Մոխրոտը» ներկայացմամբ, ուր ես մարմնավորում էի հենց Մոխրոտին: Իսկ հիմա թատրոնում արդեն սկսվել են ներկայացումների փորձերը, շուտով մեր թատրոնը նոր ներկայացում կհանձնի, որից հետո բոլորիս համար նոր աշխատանքներ կսպասվեն: Ես բոլորովին վերջերս եմ վերադարձել աշխատանքի, մի փոքր հանգստանում էի ու հիմա մեծ ոգեւորությամբ սպասում եմ սպասվելիք գործերին:
-Նառա, կար հարաբերական դադար, հիմա էլ դեռ հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում էկրաններին, ինչո՞վ է սա պայմանավորված:
- Հեռուստէկրաններում չերեւալս նախեւառաջ կապված է նրանով, որ «Հ2» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը փակվեց, ուր ես հաղորդավարուհիներից մեկն էի: Դրանից հետո հրավեր ստացա հեռուստաընկերություններից մեկի կողմից, մի հաղորդում նկարահանեցինք, բայց հետո ինչ-ինչ խնդիրների պատճառով այդ հաղորդումը չհեռարձակվեց ու չշարունակեցինք տվյալ հաղորդման նկարահանումները: Այս ընթացքում հարմար առաջարկներ դեռ չունեմ, դրա համար էլ դեռեւս շարունակվում է հեռուստատեսային դադարս: Նշեմ նաեւ, որ մի քանի նոր գաղափարներ ունեմ հաղորդումների տեսքով, բայց դրանք միայնակ իրականացնել չեմ կարող, ուստի դեռ փորձում եմ մտածել, թե դրանց ի՞նչ ճանապարհով կարելի է կյանքի կոչել: Միաժամանակ՝ չեմ կարող թաքցնել նաեւ, որ այս պահին ուզում եմ ժամանակիս մեծ մասը հատկացնել թատրոնին:
Շարունակությունը` այստեղ: