Երեկ՝ փետրվարի 4-ին, դերասանուհի Անի Երանյանը նշում էր ծննդյան 25 ամյակը, իսկ այսօր տարիքային առանձնահատկություններով ու ծննդյան ամենաթանկ նվերի մասին դերասանուհին կիսվել է Life.panorama.am-ի հետ:

 

«Անկեղծորեն պետք է պատմեմ, որ փետրվարի 3-ին՝ երեկոյան անսովոր զգացողություն ունեցա, զգացի, որ ուզում եմ մենակ դուրս գալ ու հրաժեշտ տալ իմ 24 տարեկանին: Դուրս եկա, մեքենայով քաղաքում շրջելով մտածեցի, վերագնահատեցի անցնող տարիս, մի փոքր էլ տխրեցի, քանի որ հասկանում էի, որ հրաժեշտ եմ տալիս 24 տարվաս եւ վերջին ժամերն են, որ 24 տարեկան եմ: Առհասարակ՝ ես շատ զգացմունքային մարդ եմ, անասելի դժվարությամբ եմ բաժանվում այն ամենից, ինչ թանկ է ինձ համար, միաժամանակ, իմ տեսակին հատուկ է նաեւ այն, որ երբ գիտեմ տվյալ բանն այլեւս չեմ ունենալու, սկսում եմ ագահաբար այն վայելել, նույնը եղավ 24-ի հետ,- պատմեց հոբելյարն ու ավելացրեց,- հետո 11:30 եկա տուն, քանի որ գիտեի, որ ընկերներս ու հարազատներս ինձ անակնկալ են մատուցելու  եւ իսկապես շատ բարձր տրամադրությամբ նշեցի նոր տարիքս»:

 

Շարունակությունը` այստեղ: