Վահագն Գրիգորյանը տեւական ժամանակ է' ստեղծագործական որեւէ նորությամբ հանդես չի եկել, նաեւ բացակայում է եթերից: Թե որն է ռեժիսոր-հումորիստի լռության պատճառը, պարզել է BRAVO.am-ը:
«Հայաստանում վերջին շրջանում հումորային դաշտը կարծես տեղափոխվել է իշխանությունների ձեռքը, հումորիստներն էլ հանդիսատեսի դերում են: Մեր երկրում որակյալ հումորային շոու-ծրագիր անելու համար ահռելի ֆինանսներ են հարկավոր: Շատ մտքեր ունեմ, որոնք առայժմ չեմ կարողանում իրագործել համապատասխան ֆինանսական ռեսուրս չունենալու պատճառով»,-մեզ հետ զրույցում նշել է նա:
Նախորդ տարին ստեղծագործական առումով Վահագնի համար պասիվ էր. խաղացել է «32» թատրոնի մի քանի ներկայացումներում եւ վերջ: Այժմ էլ սպասողական վիճակում է եւ լիահույս, որ կկարողանա առաջիկայում իր ծրագրերն իրականացնել. «Այս շրջանում մասնակցում եմ կոմերցիոն միջոցառումների, կարելի է ասել' այդպես եմ գլուխս պահում»:
Շարունակությունը` այստեղ: