Գաղտնիք չէ, որ Հայաստանում երկրպագուների ամենամեծ բանակն ունեցող երգչուհիներն են Լիլիթ Հովհաննիսյանը և Սիրուշոն: Նրանց տեսահոլովակները մշտապես մեծ դիտողականություն են վայելում և ռեկորդներ են սահմանում: Շատ եմ նկատել, որ նրանց երկրպագուները մշտապես քննարկում են, թե ինչպես դիմեն իրենց սիրելի երգչուհիներին, որպեսզի նրանք ներկայանան համատեղ դուետով: Վերջերս սոցցանցերից մեկում մի քվեարկություն տեսա, ըստ որի 9000–ից ավել մարդ ցանկացել է տեսնել Լիլիթ Հովհաննիսյանի և Սիրուշոյի դուետը: Դա շատ սպասված տեսահոլովակ կլինի:

 

Մենք' Լիլիթի և Սիրուշոյի երկրպագուներս ցանկանում ենք, որ մեր սիրելի երգչուհիները ներկայանան համատեղ հայալեզու ակտիվ տեսահոլովակով, որով նրանք ևս մեկ անգամ կհիացնեն մեզ' իրենց տաղանդով և գեղեցիկ ձայնային տվյալներով: Հուսով ենք, որ նրանք մեզ շատ սպասեցնել չեն տա և մոտ ապագայում կիրականացնեն մեր ցանկությունը: