Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: 

 

Gazeta.ru-ն նշում է, որ դերասանին և պապին անհանգստացնում է կլիմայի փոփոխության խնդիրը: Դի Կապրիոն 2016-ին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մրցանակ է ստացել էկոլոգիայի ոլորտում կատարած աշխատանքի համար:

 

Իսկ Հռոմի պապը 2015-ին կոչ է արել հարուստ պետություններին քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության հարցը լուծելու համար: