Երգչուհի Լիլուն Instagram-ի իր էջում լուսանկար է տեղադրել ու մակագրել. «Լավագույնը, որ կարող է լինել ստեղծագործող մարդու կյանքում, այսքան անկեղծ ու հավատարիմ երկրպագուների, անդավաճան ընկերների և կոլեգաների ջերմ նամակներն ու շնորհավորանքներն են։
Սովորական շնորհակալությունը քիչ է Ձեզ սիրելիներս։
Այսչափ մեծ սիրո ու անկեղծ մաղթանքների համար երախտապարտ եմ։ Ուրախ եմ, որ իմ կողքին կաք Դուք և ընտրյալս, ով ի դեպ, հարգում է մասնագիտությունս ու գնահատում աշխատանքս։ Շուտով Ձեզ եմ ներկայացնելու նոր երգ և տեսահոլովակ։ Այնպես որ՝ ամեն ինչ դեռ առջևում է»: