«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը Համացանցում զետեղել Է տեսահոլովակ՝ այն ուղեկցելով երգիչ Ջասթին Բիբերի հեշթեգով (#JustinBieber), հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New Zealand Herald-ին:

 

Հեշթեգով տեսահոլովակը ցանցում հայտնվել Է հունվարի 22-ի առավոտյան՝ «Ուղերձ իսլամական Արեւմուտքին» վերտառությամբ: Դրանում պատկերված Է չորս տղամարդկանց մահապատժի տեսարանը:

 

Ջասթին Բիբերի անվամբ հարցումն ամենատարածվածներից մեկն է սոցցանցերում, հատկապես վերջին ժամանակներս, քանի որ երգիչը երկրորդ շաբաթն անընդմեջ գլխավորում է Billboard Hot 100 չարտը: Միայն Twitter-ում երգիչը գրեթե 74 միլիոն բաժանորդներ ունի:

 

Ծայրահեղականները հաճախ են օգտագործում հանրաճանաչ հեշթեգներ, որպեսզի իրենց տեսահոլովակներն ավելի արագ տարածվեն Համացանցում: Երբեմն նրանք հաղորդումներն ուղեկցում են «շտապ նորություն» (#BreakingNews) կամ «Հոլիվուդ» (#Hollywood) նշումներով: