Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան Սեպուհ Ապիկյանը: Նրա հետ խոսել ենք իր հետ կատարված դժբախտ պատահարի հետեւանքով երկարատեւ լռությունից հետո կրկին նկարահանվելու, հեռուստադիտողի արձագանքի եւ ոլորտում առկա նրան անհանգստացնող խնդիրների մասին:

 

-Սեպուհերկար դադարից հետո վերադարձ,  այն էլ բավակին լուրջ եւ հեռուստադիտողին 

անծանոթ խաղովՄի փոքր կպատմե՞ք վերադարձի մասին՝ ինչպե՞ս ստացաք առաջարկը:


- Իմ աշխատանքային դադարի առաջին եւ հիմնական պատճառը երկու տարի առաջ ինձ հետ կատարված վթարն էր եւ դրա հետեւանքները: Իհարկե, այնպես չէ, որ մինչ այդ լողում էի առաջարկների մեջ, կամ ունեի լայն ընտրություն, որոնցից կհրաժարվեի կամ կընդունեի, սակայն ինչպես նշեցի, հիմնական պատճառը դժբախտ պատահարն էր, որի պատճառով մոտ 1.5 տարի ուղղակի թե հոգեպես եւ թե ֆիզիկապես հնարավորություն չունեի աշխատելու: Վնասվածքներս ծանր էին, երկար ժամանակ գիտակցությունս մթագնած էր, իսկ շարժումներս սահմանափակ, մի խոսքով ադեկվատ չէի: Իրականում, այդ ժամանակ չէի էլ պատկերացնում, որ երբեւէ կկարողանամ աշխատել իմ սիրելի մասնագիտությամբ:

 

Մեր մենթալիտետում մի չգրված օրենք կա, երբ արտիստը մի որոշ ժամանակով անհետանում է բեմից եւ էկրաններից, նրա մասին շատ շուտ մոռանում են: Այդ հարցում ոչինչ չես կարող անել, բայց ինձ համար էլ անսպասելի առաջարկ ստացա շատ հետաքրքիր անձնավորության եւ յուրահըատուկ ռեժիսորի՝ Էդգար Բաղդասարյանի կողմից, ում առաջարկել էին նկրահանել «Հատուկ բաժին» հեռուստաֆիլմը: Նա նաեւ զբաղվում էր դերասանների ընտրուոթյամբ, այդպիսով ինձ էլ առաջարկեց մարմնավորել այդ ֆիլմի գլխավոր կերպարներից մեկին: Իհարկե, խոստովանեմ, որ սկզբում լիարժեք չխոստացա, որ կընդունեմ առաջարկը, քանի որ առողջական վիճակս կարող էր այնքան էլ թույլ չտալ նման ակտիվ կերպար կերտել, բայց ժամանակ անց ինձ կանչեցինք փորձնական նկարահանման եւ ինձ համար էլ անսպասելի վերջնական ընդունվեցի դերասանական կազմում:

 

Շարունակությունը` այստեղ: