Life.panorama.am-ի հետ զրույցում դերասան Մոսո Կարապետյանը, նույն ինքը՝ «Ֆուլ հաուս»-ի Հրաչը, պատմել է նախորդ տարվա դեկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում կայացած նշանադրության, շուտով կայանալիք ամուսնության և աշխատանքային ծրագրերի մասին:

 

«Այս անգամ «Ֆուլ հաուս»-ի ամերիկյան հյուրախաղերն ինձ համար միայն համերգներով չնշանավորվեցին, կատարել եմ կյանքիս կարևոր որոշումներից մեկը՝ նշանվեցի, իսկ այդ որոշմանը եկա, երբ գտա երկրորդ կեսիս: Իհարկե, մինչ ԱՄՆ մեկնելն արդեն նախապես պլանավորված էր, որ կայանալու է իմ և Քրիստինայի նշանադրությունը, որին շատ խնամքով ու ոգևորությամբ պատրաստվում էինք»,- նշեց Մոսոն ու պատմեց իր սիրո պատմությունը. «Քրիստինան ԱՄՆ-ում բնակվող հայուհի է, 24 տարեկան է, ինձնից ճիշտ 4 տարի է փոքր, նա այնտեղ է ծնվել և մեծացել, բայց փաստորեն աշխարհագրական դիրքը և մեծ հեռավորությունը չի խանգարում այն սրտերին, որոնք պետք է գտնեն իրար»,- նշեց դերասանը:

 

Շարունակությունը` այստեղ: