Երգչուհի Լիլիթ Կարապետյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի։ BlogNews -ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ այն նկարահանելու է «Քեզ հետ» երգի հիման վրա։ Ռիչարդ Մադլենյանի երաժշտությամբ, Սվետլանա Բոսնոյանի խոսքերով և Էդգար Ալեքսանյանի գործիքավորմամբ երգը Լիլիթն առաջին անգամ կատարել է «Տաշի շոուի» ժամանակ։ «Ելույթից հետո հասկացա, որ երգս ստացված է և ինձ պարտավորված զգացի այն տեսահոլովակով ներկայացնել»,- նշեց Լիլիթը։


Այս անգամ երգչուհին Մոսկվայում է նկարահանելու տեսահոլովակը։ ««Տաշի շոու»-ի ժամանակ հանդիպեցի պրոդյուսեր Տարոն Պողոսյանին, ով 1990-ականներին իր ճանապարհը սկսել է՝ իմ ու եղբորս պրոդյուսերությամբ զբաղվելով։ Հիմա նա Մոսկվայում է և բավականին հաջողությունների է հասել, շատ երգիչ-երգչուհիների հետ է աշխատում։ Որոշեցի այս անգամ իր հետ համագործակցել և փորձել այնտեղ նկարահանել տեսահոլովակս։ Սա նաև ձեռագրի փոփոխություն է։ Ռեժիսորն ու պարողներն էլ հայ չեն լինելու»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ իրեն մեծ տարածք էր պետք նկարահանման համար, Հայաստանում դա շատ թանկ կարժենար, իսկ Մոսկվայում Տարոնի միջնորդությամբ նկարահանման տարածքն անվճար են տրամադրելու։


Շարունակությունը` այստեղ: