Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը մասնակցել Է Dior ֆրանսիական նորաձեւության տան գովազդային հերթական արշավին: Նա ներկայացրել Է նոր բույր՝ Eau for Men-ը:

 

Ըստ գովազդային հոլովակի սյուժեի, դերասանը քայլելու Է Նյու Յորքի փողոցներում: Ընդ որում՝ շենքերի պատերին հայտնվում են կարգախոսներ՝ «Երազիր այնպես, ասես հավերժություն ես ապրելու» եւ «Ապրիր այնպես, ասես այսօր մեռնելու ես»: Նկարահանումներին մասնակցել Է գերմանացի հայտնի լուսանկարիչ Պետեր Լինդբերգը, որը տարբեր ժամանակներում աշխատել Է Սինդի Քրոուֆորդի, Քեյթ Մոսի եւ Նատալյա Վոդյանովայի հետ:

 

Փաթինսոնը լայնորեն հայտնի Է դարձել որպես Էդվարդ Քալենի դերակատար՝ «Մթնշաղ» վամպիրյան սագայում: Նա նաեւ նկարահանվել Է Հարի Փոթերի մասին ֆրանշիզայում, «Ջուր փղերին», «Սիրասուն բարեկամ» եւ այլ ժապավեններում:

 

Christian Dior ֆրանսիական նորաձեւության տունը հիմնադրվել Է 1946 թվականին: Ժամանակի ընթացքում այդ բրենդի ներքո սկսել Է թողարկվել ոչ միայն կանանց հագուստ եւ պարֆյումերիա, այլեւ դեկորատիվ կոսմետիկա, ինչպես նաեւ մաշկի խնամքի միջոցներ: 2006 թվականին ընկերությունն սկսեց զբաղվել տղամարդկանց համար նախատեսված կոսմետիկական միջոցների արտադրությամբ: Dior-ն իր գովազդային արշավներում արդեն ներգրավել Է հայտնի դերասանների: Օրինակ, Dior Homme Sport գովազդի համար հրավիրել Էին Ջուդա Լոուին, իսկ Sauvage բույրը ներկայացրել Է Ջոնի Դեփը: