Լոս Անջելեսում տեղի է ունենում Միջազգային կինոմամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը՝ Հոլիվուդի ամենանշանակալի իրադարձություններից մեկը:

 

«Ոսկե գլոբուս» են ստացել Քեյթ Ուինսլեթը (Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի «Սթիվ Ջոբս» ֆիլմում), Ռեյչել Բլումը (Սերիալի լավագույն դերասանուհի): «Լավագույն կատակերգական սերիալ» է ճանաչվել «Մոցարտը ջունգլիներում»-ը, «Սերիալի լավագույն դերասան»՝ Ջոն Հեմը, «Խելագարները» սցենարում, «Լավագույն կատակերգու դերասան»՝ Մեթ Դեյմոնը («Մարսեցին») և այլք:

 

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն «Ոսկե գլոբուսի» է արժանացել որպես լավագույն ռեժիսոր«Վերապրածը» ֆիլմի համար։ 

 

GettyImages-503694180

 

Ջենիֆեր Լոուրենսը «Ոսկե Գլոբուս» մրցանակի է արժանացել որպես լավագույն կատակերգու դերասանուհի՝ ռեժիսոր Դևիդ Օ. Ռասելի «Ջոյ» ֆիլմում դերակատարման համար։

 

 

«Կատակերգությունում կամ մյուզիքլում տղամարդու լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուսով» է պարգևատրվել Մեթ Դեյմոնը «Մարսիացին» ֆիլմում դերակատարման համար։

 

 

«Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում» ֆիլմը ներառվել է ամենադրամարկղային ֆիլմերի եռյակում: Անցյալ հանգստյան օրերին ֆիլմը վարձույթում հավաքել է մոտ 145 մլն դոլար

 

2015-12-26T210704Z_1_LYNXMPEBBP0D5_RTROPTP_4_FILM-STARWARS-1024x711

 

Լեոնարդո Դի Կապրիոն «Ոսկե գլոբուս» է ստացել որպես լավագույն դրամատիկ դերասան`«Վերապրածը» ֆիլմում դերակատարման համար։ 

 

Untitled-2


«Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում լավագույնն է ճանաչվել Բրի Լարսոնը`«Սենյակ» ֆիլմում դերակատարման համար։

 

Ռիդլի Սկոտի «Մարսիացին» ֆիլմը «Ոսկե գլոբուսի» է արժանացել որպես լավագույն ֆիլմ «Կատակերգություն կամ մյուզիքլ» կատեգորիայում։ 

 

Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Վերապրածը» ֆիլմը «Ոսկե գլոբուս» է ստացել «Դրամա»անվանակարգում։