Ամանորը երգչուհի Սոնայի համար անցել է էքստրեմալ պայմաններում՝ դեկտեմբերի 31-ին Դիլիջանում ելույթ ունենալուց հետո, Երևան վերադառնալիս, Սոնան ընկերների հետ միասին ստիպված մի քանի ժամ է անցկացրել Դիլիջանի մութ ու ձնառատ անտառում.

 

«Մեզ մոտ տոները դեռ շարունակվում են: Մաշա Մնջոյանի, Արսեն Գրիգորյանի և իմ պրոդյուսեր Լիանայի հետ  Ամանորը դիմավորեցինք Դիլիջանում, ուր շատ հետաքրքիր և ուրախ ժամանակ անցկացրեցին: 2016-ը դիմավորեցի իմ սիրած ձևով՝ բեմում, բայց այս Ամանորը անկրկնելի էր ոչ միայն իր լավ ժամանցով, այլև էքստրիմով: Այդ օրը Դիլիջանում ելույթ ունենալուց հետո պետք է վերադառնայինք Երևան և մեր երկրպագուների համար երգեինք նաև այստեղ, սակայն առատ ձյունը մեզ համար անակնակալ էր պատրաստել:

 

Այնպես ստացվեց, որ ճանապարհին ստիպված եղանք Դիլիջանի մութ անտառում կանգ առնել: Իհարկե, հիմա ծիծաղելով ենք հիշում այդ միջադեպը, բայց այդ պահին շատ էինք վախեցել, թեպետ հույսներս ոչ մի վայրկյան չէինք կորցնում:

 

Արդյունքում ամանորյա հրաշքով մեզ օգնության հասավ անմոռանալի մի մեքենա՝ UAZ-995, ինչպիսիք երևի արդեն չկան մեր օրերում,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սոնան ու հավելեց,- այս մեքենայի ուղևորները մեզ օգնեցին հասնել մինչև թունել, որտեղից էլ բարով ու անփորձանք հասանք Երևան, ուր մեզ սպասում էր մեր հանդիսատեսը: Երբ Երևանում հնչեց  «Всё пройдёт и не вернётся» երգը, հասկացանք, որ այն այդ օրվա համար շատ տեղին էր: Մի խոսքով Ամանորին անմոռանալի գիշեր ունեցանք՝ իր ողջ իմաստով ականատես եղանք ամանորյա հրաշքին»:

 

Շարունակությունը` այստեղ: