Ամանորյա հեքիաթն ամենաիրականն ընկալում են երեխաները՝ Ձմեռ պապի գոյության հավատով, գիշերվա կախարդանքի սպասումով ու իրենց երազանքի հետևից համառորեն գնալով։ Տոնական խառնաշփոթի մեջ յուրաքանչյուրիս մի քիչ հեքիաթ է պակասում, որը BlogNews-ը որոշեց լրացնել երեխաների օգնությամբ:) Մեր ամանորյա նախագծի շրջանակներում հայտնիների փոքրիկներին նկարահանել ենք Ձմեռ պապի և նրա օգնական-թոռնուհու կարգավիճակով։

Արմուշի որդու՝ Դանիի ձյունանուշը Սարգիս և Մանո Գրիգորյանների կրտսեր աղջիկը՝ Յանան է։ Փոքրիկները վաղեմի ընկերներ են՝ Դանին Յանային վերաբերում է որպես փոքրիկ քույրիկի, ինչն ավելի հեշտացրեց նկարահանումները։) Արմուշի փոքր տղային՝ 5 ամսական Էդուարդին, ևս նկարահանեցինք նրանց հետ՝ դնելով նվերի տուփիկի մեջ։ Պարզվեց՝ Էդուարդը բավականին խելոք և արտիստիկ փոքրիկ է։) Մինչ նկարահանումների ավարտը նա շատ հանգիստ էր և միայն նկարահանումներն ավարտելուց հետո սկսեց դժգոհություն արտահայտել, որ քունը տանում է։)
 
Դանին և Յանան արդեն գրել են նամակ ձմեռ պապիկին, Դանին նրանից ուզել է սքեյթբորդ, iphone 6, շախմատ և խաղալիքներ՝ փոքրիկ եղբոր համար, իսկ Յանան աղջկական պարագաներ է ուզել՝ շպարի միջոցներ, զարդատուփ և օղեր։
 
 
 
 
 
 
 
 
Շարունակությունը` այստեղ: