“Նայեք, ամառային այս դոլման Արիանան է պատրաստել: Մեծ հաջողություն է”. երեկ “Թվիթեր”-ի իր էջում Լեւոն Արոնյանն այս մեկնաբանությամբ տեղադրել է ստորեւ ներկայացված լուսանկարը :):
Անհատական վարկանիշով աշխարհի 3-րդ շախմատիստն իր ֆիլիպինցի ընկերուհու մասին BRAVO.am-ին պատմել է դեռ 2011 թվականին: Նա մեզ հետ զրույցում նշել էր, որ սիրելիին հանդիպել է Եվրոպայում' 2006 թվականի վերջին.“Ավստրալացի մտերիմ ընկերս Արիանայի առաջին ուսուցիչն է եղել, իրար շատ փոքրուց գիտեն: Նա մեզ ծանոթացրեց' կարծելով, որ մտածելակերպով շատ նման ենք իրար: Եվ այդպես… :)”:
Լեւոնից նաեւ հետաքրքրվել էինք' մայրը' տիկին Սեդան, ինչպես է վերաբերվում ոչ հայուհի հարս ունենալուն: “Իմ անձնական կյանքը ես եմ տնօրինում, ծնողներիցս էլ կարող եմ խորհուրդ հարցնել: Բախտս բերել է' տան փոքրն եմ, եւ այն վերահսկողությունը, որ քրոջս վրա է եղել, ես չեմ զգացել. միշտ շատ ազատ եմ եղել”,- ասել էր նա:
30-ամյա միջազգային գրոսմայստերի մասնագիտությամբ քաղաքագետ սիրելին նրանից 4 տարով փոքր է, հասցրել է Հայաստանում լինել մի շարք անգամներ:). “Եթե չհավաներ մեր երկիրը, նորից չէր վերադառնա: Այստեղ հավանում է մարդկանց մտերմությունը, ջերմ վերաբերմունքը: Իմ ընկերներից, ընտանիքի անդամներից զգում է այդ ջերմությունը”: