Նարեկ Բավեյանն այս շրջանում հեռուստադիտողին առավելապես ներկայանում է ոչ թե երգչի, այլ դերասանի կարգավիճակում: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ «Արմենիա TV»-ի «Դոմինո» սիթքոմում է նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Հարություն Խալաֆյանից, կերպարին եւ սյուժեին ծանոթանալուց հետո սիրով համաձայնել է:
“Ինձ ամեն տեղ պատկերացնում եմ: Չկարծեք, թե գլուխ եմ գովում, պարզապես հետաքրքրասեր եմ եւ ուզում եմ շատ բաներ փորձել: Սիթքոմը հետաքրքիր ձեւաչափ է, հումորն էլ դրական է ազդում մարդկանց վրա: Կերպարին ծանոթանալով՝ հասկացա, որ իզուր չեմ տարիներ շարունակ հաճախում մարզասրահ եւ կարող եմ ցույց տալ արդյունքը”,- ասել է Նարեկը:
Շարունակությունը` այստեղ: