The Rolling Stones բրիտանական խումբը 2016 թվականի ապրիլին կսկսի վերջին տասը տարում առաջին ալբոմի ձայնագրումը: Այդ մասին Sunday Times Magazine-ին տված հարցազրույցում հայտնել Է կիթառահար եւ խմբի հիմնադիրներից մեկը՝ Քիթ Ռիչարդսը:

 

«Այդ տղաները չեն երիտասարդանում, բայց, մյուս կողմից, նրանք ավելի լավն են դառնում: Ես կցանկանային նրանց ստուդիա քշել ապրիլին՝ հենց ճանապարհից»,- ասել Է Ռիչարդսը: 2016 թվականի սկզբին The Rolling Stones-ը շրջագայություն Է պլանավորել Լատինական Ամերիկայում:

 

Դեկտեմբերին լրանում Է կիթառահարի 72-ամյակը: Դատողություններ անելով տարիքի մասին՝ երաժիշտն ասել Է. «Եկել Է ծերանալու իմ հերթը: Երբեք չԷի մտածի, որ այսքան հեռու կգնամ: Այժմ պետք Է մտածեմ, թե ինչ եմ անելու այս ամենի հետ»:

 

Այսօրվա դրությամբ The Rolling Stones-ի վերջին ալբոմը՝ A Bigger Bang –ը, թողարկվել Է 2005 թվականին: Ռիչարդսը 2015 թվականի սեպտեմբերին թողարկել Է նոր՝ Crosseyed Heart անհատական ալբոմը:

 

2012 թվականին խումբը նշել Է ստեղծման 50-ամյակը: Երաժիշտները շատ են շրջագայում, բայց համատեղ ալբոմներ հազվադեպ են թողարկում: Ապագա սկավառակը 25-րդը կդառնա նրանց դիսկոգրաֆիայում:

 

Լուսանկարը' AP