Ամերիկացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Բեն Աֆլեքն ընթացիկ շաբաթ ձեռնամուխ Է եղել իր նոր՝ «Գիշերային կյանք» ֆիլմի նկարահանումներին: Այդ մասինհոկտեմբերի 29-ին հաղորդել Է NBC հեռուստաալիքը:

 

«Բեն Աֆլեքը ոչ միայն կինոնկարի ռեժիսորն Է, այլեւ ֆիլմի գլխավոր դերակատարը»,-նշում Է նա:

Սյուժեի հիմքում ամերիկացի հանրահայտ գրող Դենիս Լիհեյնի՝ 2012 թվականին հրապարակված համանուն վեպն Է: Ավելի վաղ նրա գրքերի հիման վրա ֆիլմեր են նկարահանել հոլիվուդյան այնպիսի խոշոր ռեժիսորներ, ինչպիսիք են Քլինթ Իսթվուդը («Խորհրդավոր գետը») եւ Մարտին Սքորսեզեն («Անիծյալների կղզին», որտեղ գլխավոր դերում հանդես Է գալիս Լեոնարդ դի Կապրիոն):

 

2013 թվականին Դենիս Լիհեյնը «Գիշերային կյանք» քրեական վեպի համար ստացել Է Էդգար Պոյի հեղինակավոր գրական մրցանակը: Գրքի հրատարակումից անմիջապես հետո Բեն Աֆլեքի ընկերությունը ձեռք Է բերել դրա Էկրանավորման իրավունքը:

 

Ֆիլմում նաեւ ընդգրկված են դերասանուհիներ Սիենա Միլլերը, Էլ Ֆանինգը, Զոյի Սալդանան, դերասաններ Քրիս Մեսինան եւ Քրիս Քուփերը: Բեն Աֆլեքը Լեոնարդ դի Կապրիոյի հետ հանդես Է գալիս որպես կինոնկարի պրոդյուսեր: Ժապավենի դիստրիբյուտորն Է դարձել Warner Bros կինոընկերությունը:

 

Սկզբնապես պլանավորվում Էր, որ «Գիշերային կյանքը» վարձույթ կմտնի 2016 թվականի հոկտեմբերին: Սակայն այժմ այդ գրաֆիկը վերանայվել Է. ֆիլմը Էկրաններին կհայտնվի 2017 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: