Ցանցում հայտնվել Է The Beatles-ի A Day In The Life երգի վերականգնված տեսահոլովակը, որը խմբի կողմից ձայնագրվել Է 1967 թվականին: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NME-ին, տեսահոլովակը նախորդում Է The Beatles-ի «1+» տեսահավաքածուի թողարկմանը, որում կընդգրկվեն խմբի 24 տեսահոլովակ՝ Փոլ Մաքքարթնիի եւ Ռինգո Սթարի մեկնաբանություններով:

 

A Day In The Life-ի տեսանյութը հատված Է ներկայացնում Sgt. Pepper՛s Lonely Hearts Club Band ալբոմի ձայնագրության ժամանակների հնգժամյա արխիվային նկարահանումից: The Beatles-ի երաժիշտներից բացի, կադրում հայտնվել են Միք Ջագերը եւ Քիթ Ռիչարդսը՝ The Rolling Stones խմբից:

 

Փոլ Մաքքարթնիի խոսքով՝ այս հոլովակը «տպավորիչ հիշողություն է այն դարաշրջանի մասին, որում մենք ապրել ենք»:

 

A Day In The Life-ը Sgt. Pepper՛s Lonely Hearts Club Band ալբոմի եզրափակիչ երգն Է: Սկավառակը գլխավորել Է ռոք-երաժշտության պատմության մեջ լավագույն 500 սկավառակների ցուցակը, որը Rolling Stone հանդեսի կողմից կազմվել Է 2003 թվականին: «1+» հավաքածուն «1» սկավառակի վիզուալ շարունակությունն Է. այն իրենից ներկայացնում Է The Beatles-ի 27 հիթերից բաղկացած հավաքածուն, որը Capitol ֆիրմայի կողմից թողարկվել Է 2000 թվականին: «1+»-ը վաճառքում կհայտնվի 2015 թվականի նոյեմբերի 6-ին: