Սըր Էլթոն Ջոնը 34 մլն դոլարով նոր առանձնատուն Է ձեռք բերել Բեւեռլի-Հիլզում (Կալիֆոռնիայի նահանգ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 25-ին հաղորդել Է KTLA հեռուստաալիքը:

 

«Մեջերկրածովյան ոճով կառուցված առանձնատունն ունի տասը ննջարան, տասը լոգարան եւ 11 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոտնակ,-ճշտում Է հեռուստաալիքը:-Տունն ունի նաեւ ինը բուխարի»:

 

Կալիֆոռնիայի ռիելթորների խոսքով՝ Էլթոն Ջոնին հաջողվել Է գինը գցել եւ 19 մլն դոլար պակաս վճարել, քան սկզբում պահանջում Էր վաճառողը:

 

Նշանավոր երգիչը եւ կոմպոզիտորն արդեն տունի ունի Բեւեռլի-Հիլզում, որը նա ձեռք Է բերել 2012 թվականին: Բացի այդ, Էլթոն Ջոնը բնակելի անշարժ գույք ունի Ատլանտայի նահանգում, շքեղ ամառանոց՝ Ֆրանսիայի հարավի Նիցա քաղաքում, կալվածք՝ Անգլիայի Վինձոր քաղաքի մերձակայքում եւ բնակարան՝ Լոնդոնի Հոլանդ-պարկ պերճաշուք շրջանում: Էլթոն Ջոնի անձնական կարողությունը գնահատվում Է 413 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը'EPA