Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է երգիչ, երգահան Նիկ Եգիբյանը:
Նիկ, դուք անընդհատ աշխատանքային խիստ զբաղվածության մեջ եք գտնվում, այս պահին կոնկրետ ի՞նչ գործերով եք զբաղված:
-Վերջերս Հրաչ Քեշիշյանից առաջարկ ստացա նկարահանվել ֆրանսիահայկական գեղարվեստական ֆիլմում, որի պրոդյուսերը հենց Հրաչ Քեշիշյանն է: Այս ֆիլմում ես կրկին երաժիշտ եմ՝ դաշնակահար, խաղում եմ Հրաչուհի Ութմազյանի եւ Արսեն Գրիգորյանի հետ, ի դեպ ֆիլմում նկարահանվելու է նաեւ Արմեն Ջիգարխանյանը: Հիմա նկարահանման ընթացքի մեջ ենք, այն հավանաբար հաջորդ տարվա սկզբին պատրաստ կլինի:
Նիկ, սա որպես դերասան հանդես գալու Ձեր առաջի՞ն փորձն էր:
- Այո, առաջինն էր:
Հետաքրքի՞ր էր որպես դերասան հանդես գալը:
- Ոչ, ինձ համար աշխատանքային առումով շատ անհետաքրքիր էր, քանի որ ամեն բան պատրաստ է առանց դերասանի մասնակցության եւ դերասանին մնում է միայն գնալ եւ նկարահանվել, որտեղ իմպրովիզի հնարավորությունը հնարավորինս քիչ է, իսկ այ այդ առումով թատրոնում ավելի հետաքրքիր է: Մի խոսքով, որպես երաժիշտ ինձ համար հետաքրքիր չէր, բայց վստահ եմ, որ մասնագիտությամբ դերասանների համար այդ ոլորտը շատ հետաքրքիր է: Ինձ ավելի դուր է գալիս իմ աշխատանքը:
Շարունակությունը` այստեղ: