Life.panorama.am-ին դերասանուհի Տաթեւիկ Հովակիմյանը պատմել է առաջիկա աշխատանքներից, կիսվել իր երազանքների մասին եւ անդրադարձել է համարձակ դերասանուհու իր համբավին:
Տաթեւ տեղեկացա, որ մասնակցելու եք ռեժսիոր Սարիկ Անդրեասյանի նոր՝ «Մի երկրաժաշի պատմություն» ֆիլմում, մի փոքր կմանրամասնե՞ք:
- Ֆիլմի հետ կապված շատ մանրամասներ հաղորդելու իրավունքը իրականում չունեմ: Պետք է ասեմ, որ շատ ուրախ եմ, որ քասթինգի արդյուքնում ընտրվեցի եւ պետք է մարմնավորեմ գլխավոր հերոսներից մեկին: Ֆիլմում կնկահարանվեն նաեւ Սոս Ջանիբեկյանը, Միքայել Պողոսյանը, Հրանտ Թոխատյանը, Վիկտոր Ստեփանյանը, իրենց մասնակցությունը կունենան նաեւ մի շարք ռուսա դերասաններ, օրինակ՝ Կոստանտին Լավրոնենկոն գլխավոր հերոսներից մեկին կմարմնավորի: Նկարահանումները շուտով կսկսվեն, բայց իմ տեսարանները կնկարահանվեն հոկտեմբերի վերջին, նշեմ նաեւ, որ իմ մասնակցությամբ կադրերը պետք է նկարահանվեն Գյումրիում եւ Մոսկվայում: Այս ֆիլմը պատմելու է 1988թ-ի երկրաշարժի մասին, որի արդյուքնում ֆիլմի գլխավոր հերոսները՝ Վիկտորը եւ Լավրոնենկոն ճակատագրական հանդիպում են ունենում, այսինքն՝ այն մարդկային ճակատագրերի մասին է: