Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավարուհի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ով «Առաջին ալիքի» նոր եթերաշրջանում հանդես կգա նոր՝ «Հայաստանի համը» ծրագրով: Այդ հաղորդման շրջանակներում ամեն շաբաթ հաղորդավարուհին մեր երկիրը նորովի կբացահայտի եւ կցուցադրի Հայաստանի հայտնի ու անհայտ տեսարժան վայրերը:
Գոհար, հեռուստադիտողը «Առաջին ալիքի» եթերում շուտով կտեսնի Հայաստանը Ձեր աչքերով: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք պատրաստվում «Հայաստանի համը» հաղորդմանը, որպեսզի կարողանաք Հայաստանի տարբեր քաղաքների եւ գյուղերի համն ու հոտը հնարավորինս ճիշտ փոխանցել:
- Այսօր մենք` նոր սերունդը, ունենք մեր ազգային արժեքները պահպանելու խնդիր: Հանրային հեռուստաընկերության առաքելությունն է ներկայացնել մեր հանրային արժեքներն ու օրինակ ծառայել: Գուցե հենց այդ պատճառով է, որ երբեք չեմ մտածել աշխատավայրս փոխելու մասին: Իմ մտածողությունը համապատասխանում է Հանրայինի առաքելությանը, և ես սիրով համաձայնեցի իմ փոքրիկ լուման ունենալ հայկական ավանդական խոհանոցի պահպանման և Հայաստանի հայտնի ու անհայտ տեսարժան վայրեր այցելության գործում: Մեր երկիրն է՝ իր ողջ գունապնակով, համ ու հոտով: Մենք հեշտությամբ կարող ենք կազմակերպել մեր ճանաչողական ժամանցը Հայաստանի սահմաններում, համտեսել օգտակար ու օրգանիկ համեղ կերակուրներ, որ չես հանդիպի որեւէ այլ երկրում:
Շարունակությունը` այստեղ: