Հայկական էստրադայում շատ հայտնի անուններ հիմա լուռ են։ Երգիչ Արսեն Սաֆարյանն էլ է վերջին շրջանում բավականին պասիվ։ BlogNews-ը երգչի հետ հետաքրքիր զրույց է ունեցել երգարվեստի այժմյան վիճակի, լռության պատճառների մասին։
-Արսեն, տևական ժամանակ է՝ երաժշտական նորություններ չունեք, ինչո՞ւ։
- Այս պահին նոր տեսահոլովակ չեմ նկարահանում, թեև կան նոր երգեր, հիմա զբաղված եմ ակումբի բացման աշխատանքներով, սակայն վերջին մենահամերգը ես եմ ունեցել։
-Դա 2 տարի առաջ էր։ Նախկինում տարվա ընթացքում մի քանի նոր երգ, տեսահոլովակ էիք թողարկում, այս տարի մի ֆիլմում դերակատարմամբ եք ներկայացել և, կարելի է ասել, որ հիմա պասիվացել եք։
-Ընդհանուր դաշտն է պասիվ, ոչ թե կոնկրետ ես։ Հիմա համերգներ չկան, երաժշտական ծրագրերը քչացել են... Երբ ինձ հարցնում են՝ բա ո՞ւր ես, պատասխանում եմ՝ ո՞ւր պետք է լինեմ։ Հիմա դաշտում ոչինչ չի կատարվում։ Մի քանի գլամուրային միջոցառումները դեռ չեն նշանակում, որ ոլորտում ինչ-որ բան է կատարվում։
Շարունակությունը` այստեղ: