Երգչուհի Զարուհի Բաբայանը այս շրջանում իր երկրպագուների համար մի քանի անակնկալներ է պատրաստում, ընդ որում, երհգչուհու խոսքերով, սպասվող անակնկալները երկար սպասված էին նախեւառաջ իր համար: Life.panorama.am-ին Զարուհին պատմեց, որ այս պահին զբաղված է նոր տեսահոլովակի նկարահանումներով.
«Արդեն երկար ժամանակ է, ինչ նոր աշխատանքով հանդես չեմ եկել, ուստի առաջիկայում սպասվող աշխտանքները ինձ համար էլ են անակնկալ: Երգը, որի հիման վրա այս պահին նկարահանում եմ այս տարվա իմ առաջին տեսահոլովակը, գեղեցիկ սիրային բալլադ է, որի երաժշտության հեղինակն է Արսեն Սաֆարյանը, իսկ գեղեցիկ խոսքերը գրել է Արթուր Սաֆարյանը:
Պետք է նկատեմ, որ այս երգի բովանդակությունը պատմում է իրական սիրո մասին: Իսկ տեսահոլովակում, որի ռեժիսորն է Միհրան Ստեփանյանը, փորձել ենք ներկայացնել թե զգացմուքններ, թե դրանցով արտահայտված երգ եւ պար, որոնք իրական կյանքի պատմություն կպատմի: Տեսահոլովակում ես եւ նկարիչը՝ Վահագն Գրիգորյանը կփորձենք ներկայացնել այդ պատմությունը. ես երգի, նա՝ կտավի միջոցով: Մեր ներկայացրած սիրո պատմությունը շատ լավ ավարտ կունենա, քանի որ նրանց սերը վերածվում է ավելի ուժեղ զգացմունքի, երբ նրանք իրենց կյանքը կապում են միմյանց հետ»,- պատմեց երգչուհին ու հավելեց, որ պարի, երգի եւ նկարչության, այսինքն՝ արվեստի միջոցով նոր տեսահոլովակում կարտահայտվի մարդկային ամենաջերմ զգացմունքը՝ սերը:
Շարունակությունը` այստեղ: