Նոյեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա «Որոգայթ» հեռուստասերիալի մոտիվներով նկարահանված համանուն գեղարվեստական ֆիլմը։ Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի ֆիլմում ընդգրկված են մի շարք նոր դերասաններ, այս անգամ ներկայացվելու է նաև գլխավոր հերոսի՝ Հովոյի երիտասարդությունը։ BlogNews.am-am-ը խոսել է ֆիլմի երիտասարդ դերակատարների հետ։

 

Սարգիս Գրիգորյան

Խաղում եմ Հովոյի դերը՝ երիտասարդ տարիքում։ Ինձ համար հեշտ էր խաղալ այս դերը, քանի որ բավականին երկար ժամանակ խաղացել եմ «Որոգայթում», եղել եմ Հարություն Մովսիսյանի խաղընկերը, ուսումնասիրել եմ նրա խաղը։ Ինձ համար ավելի հեշտ էր խաղալ այս ֆիլմում, քան այն դերասանների համար, ովքեր նոր են ներգրավվել։ 

 

Ինչ-որ բաներ նմանեցրել եմ Հարություն Մովսիսյանի մարմնավորած Հովոյին՝ բնավորության գծեր, արտաքին մկանային խաղ և այլն։ Ինձ թվում է՝ ստացված պրոյեկտ է։

 

Այս ֆիլմը քրեական բարքերի հետ կապ չունի։ Գուցե սյուժեն կապված է դրա հետ, սակայն ասելիքը  բոլորովին այլ է։ Բավականին լուրջ աշխատանք է տարվել հրաշալի գործ է արված։ Սյուժեն շատ լավն է, կարծում եմ՝ հետաքրքիր կնայվի։

 

Շարունակությունը` այստեղ: