Եղիշե Չարենցի տուն-թանգարանում սեպտեմբերի 24-ին կանցկացվի տոնական համերգ' նվիրված թանգարանի բացման 40-ամյակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը, Արտակ Ստեփանյանը և դաշնակահար Լևոն Հարությունյանը. կհնչեն հայ, արևմտաեվրոպական դասական և ժամանակակից կոմպո­զիտորների ստեծագործություններ: Համերգի մուտքն ազատ է:

 

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը բացվել է 1975 թվականին. թանգարանի տարածքն ընդգրկում էր միայն բանաստեղծի երեք սենյականոց բնակարանը' հուշատունը: Հետագայում Խորհրդային Հայաստանի կառավարութան որոշմամբ թանգարանի տարածքին միացան ներքևի երկու հարկերը: Այսօր թանգարանն ընդգրկում է չորս հարկաբաժին, որոնցից երեքում հիմնական ցուցադրությունն է, իսկ չորորդ հարկում' բանաստեղծի հուշատունը: