Հանգստյան օրերին համացանցում տեղադրվեց «6-րդ զգայարան» հաղորդման` բանաստեղծուհի, ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանի մասնակցությամբ անոնսը, ինչը ըստ վերջինիս ֆեյսբուքյան էջի գրառման, խիստ զայրացրել էր նրան: Բանաստեղծուհին Life.panorama.am-ին հայտնեց, որ իրեն մոլորեցրել են եւ ծուղակը գցել.
«Հաղորդման անոնսը հավաքված է խիստ սկանդալային, իրար խառնված կադրերից, ինչը ինձ խիստ բարկացրել է, այս պահին ես փորձում եմ բանակցել հաղորդաման կազմակերպիչների հետ, սակայն նրանք չեն ուզում ինձ ընդառաջել եւ փոխել անոնսը, որը խաբեության մեջ է գցում մարդկանց:
Պետք է շեշտեմ, որ հաղորդումը այդքան սկանդալային չէ, որքան անոնսն են փորձել այդպես ստանալ, իհարկե, երբ մարդիկ դիտեն հաղորդումը, ամեն բան կհասկանան, սակայն միշտ չէ, որ մարդիկ դիտում են հաղորդումը եւ այդպիով կարծիք են կազմում սխալ անոնսից: Ես իմ տեսակով խաղաղ մարդ եմ, բայց անոնսից ելնելով մարդիկ կկարծեն, թե ես հայհոյող եմ, կռվարար, ճանկռող, ինչը խիստ անարդար է, չէ որ ես այսօր օջախներ եմ ղեկավարում, ես ունեմ կենտրոն, որտեղ երիտասարդներին ծանոթացնում եմ արվեստի հետ: Ես մեծ ձեռքբերումներ ունեմ, այդքան գրական երեկոներ եմ կազմակերպել մի անգամ չխոսեցին դրա մասին, ամեն մեկն իր դիտման համար ամեն քայլի գնում, չէ որ դա մարդկային չէ»,- նշեց Լիանա Զուրաբյանը:
Շարունակությունը` այստեղ: