Տարիներ առաջ մեծ ճանաչում ունեցող երգչուհի, հաղորդավարուհի Անժելա Բարխուդարյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է:

 

Երգչուհին մեզ տեղեկացրեց, որ ժամանակին խիստ դժվարությամբ, բայց եւ ռիսկի դիմելով ու մեկնելով Հայաստանից, նույնքան արագ եւ ռիսկային մոտեցմամբ արդեն 3 տարի առաջ վերադարձել է հայրենիք հստակ նպատակով. «Տարիներ առաջ, երբ այստեղ արդեն ունեի բավականին լայն ճանաչում, ինձ ճանաչում էին մարդիկ, սիրում էին, բայց ես ու ամուսինս առաջարկ ստացանք եւ մեր իսկ ընտանիքի համար մեկնեցինք Կրասնոդար, որտեղ էլ ես աշխատում էի Կրասնոդարի Պանամարենկոյի անվան ֆիլհարմոնիայում:

 

Թեպետ պետք է նկատեմ, որ ի սկզբանե որոշված էր, որ այնտեղ պետք է մնայինք ընդամենը մեկ տարի, բայց գործերն այնպես դասավորվեցին, որ մենք մնացինք շուրջ վեց տարի: Ընդ որում նշեմ նաեւ, որ ամեն բան այնտեղ շատ լավ էր դասավորված, մենք ունեինք մեր աշխատանքը, բայց ամուսինս որոշեց, որ մեր երեխաները պետք է մեծանան մեր երկրում, դա էլ պատճառ հանդիսացավ, որ վերադառնանք»,-պատմեց երգչուհին:

 

Շարունակությունը` այստեղ: