Աշխարհում օտարերկրյա զբոսաշրջիկների թվաքանակը 2015 թվականի առաջին կիսամյակում կազմել Է 538 միլիոն, ինչը 4 տոկոսով կամ 21 միլիոնով ավելի Է, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO):
UNWTO-ի տվյալների համաձայն՝ այդ ժամանակահատվածում աֆրիկյան երկրները մյուս երկրներից 6 տոկոսով ավելի շատ հյուրեր են ընդունել, քան անցյալ տարվա հունվար-հունիսին: Մերձավոր Արեւելքը եւ Ասիախաղաօվկիանոսյան տարածաշրջանը 5 տոկոս աճ են արձանագրել: Հյուսիսային, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկա տուրիստական հոսքերն աճել են 4 տոկոսով:
Կանխատեսման համաձայն, որը կազմակերպությունն արել Է 2015 թվականի սկզբին, աշխարհում զբոսաշրջիկների միջազգային ժամանումների թիվն օրացուցային ամբողջ տարում պետք Է ավելանա 3-4 տոկոսով, ինչը համապատասխանում Է 2010-2020 թվականների համար արված երկարաժամկետ կանխատեսմանը, ըստ որի աճը պետք Է կազմի շուրջ 3,8 տոկոս:
Արտագնա զբոսաշրջության ոլորտի առավել զարգացող շուկաներ են ճանաչվել Չինաստանը եւ Հնդկաստանը, որոնք 2015 թվականի առաջին եռամսյակում տուրիստական հոսքերի աճի կրկնապատկում են արձանագրել անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ: Ռուսաստանից եւ Բրազիլիայից զբոսաշրջիկների թվաքանակը, ընդհակառակը, նկատելիորեն նվազել Է, ինչն արտացոլում Է տնտեսական զարգացման դանդաղումը երկու երկրներում եւ համաշխարհային արժույթների նկատմամբ ազգային արժույթների արժեզրկումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: