Ընդամենը մի քանի օր հետո հեռուստաէկրաններին կհայտնվի եւս մեկ նոր սիթքոմ՝ կրկին նույն նպատակով՝ մեծացնել մարդկանց ծիծաղ պարգեւելու չափաբաժինն ու բարձր տրամադրություն փոխանցել նրանց: Նոր սիթքոմը կոչվում է «Դոմինո» եւ հեռարձակվելու է «Արեմենիա» հեռուստընկերությամբ: Life.panorama.am-ին սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը պատմել է «Դոմինո»-ի մանրամասների մասին.

 

«Նոր սիթքոմը լինելու է գույներով լի, երիտասարդական, հետաքրքիր նախագիծ, որի նպատակն է մարդկանց կտրել առօրյա հոգսերից եւ հաճելի, ուրախ զգացողություններ պարգեւել: Պետք է նկատեմ, որ սիթքոմի համար աշխատում է նույն «Տնփեսա»-ի անձնակազմը, իսկ սա նշանակում է, որ հավաքված թիմը ունի արդեն հաղթահարված փորձ, ովքեր ամեն բան կանեն, որպեսզի հեռուստադիտողին կրկին հաջողված նախագիծ ներկայացնեն»,- նշեց ռեժիսորը:

 

Շարունակությունը` այստեղ: