Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լարիսա Դոլինան շնորհավորանքներ Է ստանում հոբելյանի առթիվ:

 

Երգչուհուն շնորհավորողների թվում Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասված Է. «Ձեր վառ, արտասովոր ստեղծագործական կենսագրությունը հայրենական Էստրադային արվեստի յուրահատուկ Էջն Է: Եզակի ձայնային տվյալները, կատարյալ կատարողական վարպետությունը եւ արտիստական խառնվածքը Ձեզ թույլ են տվել հասնել ժողովրդականության, վստահորեն բարձրանալ երաժշտական օլիմպոսի գագաթը, իսկական կուռք դառնալ հավատարիմ երկրպագուների համար»:

 

Լարիսա Դոլինային շնորհավորել Է նաեւ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը. «Ընդունեք իմ սրտագին շնորհավորանքները հոբելյանի կապակցությամբ եւ լավագույն մաղթանքները: Ձեզ, հիանալի երգչուհուն, հայրենական Էստրադայի ամենավառ աստղերից մեկին միլիոնավոր մարդիկ են սիրում մեր երկրում ու նրա սահմաններից դուրս: Գեղեցիկությամբ եւ տեմբրով բացառիկ ձայնը, արտիստական վարպետությունը եւ անսովոր Էներգետիկան օգնում են Ձեզ վարպետորեն կատարել թե՛ դասական ստեղծագործությունները, թե՛ ջազային կոմպոզիցիաները, թե՛ Էստրադային երգերը»,-գրել Է Մեդվեդեւը հեռագրում, որը զետեղված Է ՌԴ-ի կառավարության կայքում: Վարչապետը երգչուհուն մաղթել Է առողջություն, ներշնչանք եւ ամենայն բարիք, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: