Apple ընկերությունը ներկայացրել Է նոր սմարթֆոնի երկու մոդելները՝ iPhone 6S-ը եւ iPhone 6S Plus-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Սարքերն ստացել են նույն դիզայնը, ինչ որ դրանց նախորդները, սակայն կորպորացիայի ղեկավար Թիմ Քուկի խոսքով՝ սմարթֆոնի մեջ փոխվել Է «բառացիորեն ամեն ինչ»: Նախորդ տարբերակից միակ տեսանելի տարբերությունը սարքի նոր գույնն Է՝ «վարդագույն ոսկի»:

 

Մասնավորապես, դեւայսը հանդերձված Է 3D Touch տեխնոլոգիայով. Force Touch-ի երկրորդ սերունդը, որը թույլ Է տալիս որոշել սեղմման ուժի երեք աստիճանները:

 

iPhone-ը նաեւ ստացել Է նորացված խցիկ. 12 մեգապիքսել՝ նախորդ մոդելի 8 մեգապիքսելի փոխարեն: Այն կտեսագրի 4K լուծաչափով՝ 4096 x 2160 պիքսել:

 

iPhone-ի նոր մոդելները վաճառքի կհանվեն սեպտեմբերի 25-ին: ԱՄՆ-ում պայմանագրով գնելիս արժեքը կկազմի 199-ից մինչեւ 399 դոլար՝ 6S մոդելի համար, 6S Plus մոդելը կարժենա 299-ից մինչեւ 499 դոլար:

 

Նոր գործառնական համակարգը՝ iOS 9-ը, սեպտեմբերի 16-ին մատչելի կլինի նոր եւ հին սմարթֆոնների ներբեռնման համար: Ավելի վաղ խորհրդաժողովի ընթացքում ընկերությունը ներկայացրել Է iPad Pro նոր պլանշետը՝ 12,9 դյույմ անկյունագծով, ինչպես նաեւ հաջորդ սերնդի Apple TV-ն:

Լուսանկարը' AP