Սեպտեմբերի 9-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհին գահակալության տեւողության բացարձակ ռեկորդ կսահմանի: Այդ օրը նրա գահակալման ժամանակը կկազմի 63 տարի եւ 217 օր՝ մեկ օրով ավելի, քան Վիկտորիա թագուհունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Եղիսաբեթ Երկրորդի կառավարման շրջանում մեծ փոփոխություններ տեղի ունեցան ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես Էլ աշխարհում: Մեծ Բրիտանիան դադարեց կայսրություն լինելուց եւ անկախություն տրամադրեց այն երկրներին, որոնք նախկինում գտնվում Էին նրա իշխանության ներքո: Ներկայում թագավորական ընտանիքը եկամտահահարկ եւ ունեցվածքի հարկ Է վճարում:
Եղիսաբեթ Երկրորդն աշխարհի 16 պետությունների միապետն Է: Շրջապատողներին լսելու եւ հասկանալու նրա ունակությունը թագուհուն առանձնահատուկ տեղ Է ապահովել բրիտանական հասարակության մեջ:
Ինչպես նշել Է անգլիացի փիլիսոփաներից մեկը, «միապետությունը այն տունն Է, որը վեր Է կանգնած քաղաքականությունից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: