Անգլիայի Bentley ընկերության առաջին կրոսովերը՝ Bentley — Bentleyga-ն, փորձարկման բոլորողու վրա գերազանցել Է ժամում 300 կիլոմետր արագությունը, ինչն, այսօրվա դրությամբ, ռեկորդ Է SUV դասի ավտոմոբիլների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի տեղեկագրում:
Նշվում Է, որ Bentley — Bentleyga-ն հանդերձված Է W12 TSI 12-գլանանոց շարժիչով: «12 գլանների W-աձեւ յուրօրինակ դասավորությունը երաշխավորում Է դրա կոմպակտությունը եւ նման աշխատանքային ծավալի եւ հզորության համար ոչ մեծ զանգվածը»,- ասված Է մամուլի տեղեկագրում:
Bentley-ի կրոսովերի շնորհանդեսը պետք Է կայանա Մայնի Ֆրանկֆուրտի ավտոսալոնում, որը տեղի կունենա սեպտեմբերին: Սպասվում Է, որ ավտոմեքենան վաճառքի կհանվի 2016 թվականին:
Վաճառքի մեկնարկից հետո գնորդները կարող են ընտրություն կատարել V8 4-լիտրանոց շարժիչով կամ W12 6-լիտրանոց շարժիչով երկու ենթատիպերի միջեւ: 2017 թվականից մոդելը կարելի կլինի ձեռք բերել հիբրիդային ուժային կայանքով: