Instagram-ի՝ Տայվանի սեգմենտում ժողովրդականություն են ձեռք բերում այն լուսանկարները, որոնցում օգտատերերն զգեստավորվում են գերշուկաների պլաստիկե տոպրակներով: Այդ լուսանկարներում պարտադիր պետք է ներկա լինի առեւտրանիշի անվանումը:
Նշվում է, որ սկզբնապես տոպրակներով սելֆիները հրապարակում էին բացառապես աղջիկները, սակայն ավելի ուշ նման լուսանկարներ են սկսել անել նաեւ տղամարդիկ: Սովորաբար տոպրակը հագնում են մերկ մարմնի վրա: