«Հայաստանի ձայնը» նախագծի երրորդ եթերաշրջանից հայտնի իսպանացի երգիչ Դավիթ Ռոդրիգեսն օրերս ամուսնացել է։ Հարսանիքի բացառիկ մանրամասներն ու լուսանկարները նա վստահել է BlogNews.am-ին։ Մեզ հետ զրույցում Դավիթն ասաց, որ շատ երջանիկ է, քանի որ ամուսնացել է Հայաստանի ամենագեղեցիկ աղջկա հետ:


Նրա ընտրյալը մասնագիտությամբ թարգմանիչ Աստղիկն է, ում Դավիթն ու եվրոպացի ընկերները Ստելլա են կոչում։  Զույգը ծանոթացել է Կանայան կղզիներում, երբ Աստղիկն ու ընկերուհին գնացել են ակումբային համերգի։ «Իսպանիայում ակումբային համերգները շատ մտերմիկ են, այնտեղ ներկա էին նաև Դավթի ընկերները, համերգից հետո նա բոլորին մոտենում էր, խոսում, հենց այդպես էլ ծանոթացանք»,- հիշեց նա։ Զույգը Երևան է եկել Աստղիկի պապիկի 75-ամյակի առթիվ և որոշել մի փոքր երկար մնալ այստեղ ու հայկական հարսանիք անել։

 

Դավիթն ու Աստղիկը հայկական ավանդական և եվրոպական հարսանիքի միքս են արել։ Նրանք չեն պահպանել ավանդական երթուղին և հանդիպել են եկեղեցում։ Զույգը պսակադրվել է Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում, առաջիկա օրերին էլ նրանք իրենց ամուսնությունը կամրագրեն ԶԱԳՍ-ում։

 

 

Շարունակությունը` այստեղ: