Լենինգրադի շրջանային հիվանդանոցների մեկում կյանքի 85-րդ տարում օգոստոսի 30-ին մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Սվետինը: ՌԴ ժողովրդական արտիստի վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հայտարարել է Նիկոլայ Ակիմովի անվան Սանկտ Պետերբուրգի ակադեմիական թատրոնի տնօրեն Տատյանա Կազակովան: «Ես կարծում եմ, դա տեղի կունենա չորեքշաբթի օրը: Բայց հստակ ասել չեմ կարող, դեպքի մասին լուրը մենք ստացել ենք միայն առավոտյան: Ամեն ինչ հայտնի կլինի վաղը»,-ասել է Կազակովան:

 

Վիխայիլ Սվետինը օգոստոսի 23-ին շտապ տեղափոխվել էր հիվանդանոց: Հայտնի է, որ դերասանին բուժօգնություն ցուցաբերելու համար Լենինգրադի շրջանային հիվանդանոցից մասնագետ է հրավիրվել: Վիրահատությունից հետո, որը բարեհաջող էր անցել, դերասանը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմուն քև միացված էր արհեստական շնչառության ապարատին: Օգոստոսին 24-ին հաղորդվել էր, որ Սվետինի առողջական վիճակը կայուն ծանր է: