Շատերն են փորձել մեկնաբանել սերը, իսկ թե ինչ են մտածում այդ անբացատրելի զգացմունքի մասին մեր հանրահայտ արտիստները, իսկապես հետաքրքիր է:
«Утро с Интером» հաղորդման լրագրողին Արմեն Ջիգարխանյանը խոստավանել է. « Սերը բարդ բան է: Ահա, ասեք տեսնեմ՝ ինչո՞ւ տաղանդավոր Շեքսպիրը սպանեց Ռոմեոյին և Ջուլիետին: Պատմեց մեծ սիրո մասին, իսկ հետո նրանց ոչնչացրե՞ց: Ուրեմն այդպես էր պետք…» :
Հիշեցնենք, որ Ջիգարխանյանն արդեն 10 տարի չի նկարահանվել և բացարձակ չի խաղացել թատրոնում: Եվ ահա ուրախալի նորություն' նա վերադառնում է իր աշխատանքին: