Հաղորդավար, հումորիստ եւ դերասան Արտյոմ Մարկոսյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Մեզ հետ զրույցում հումորիստը տեղեկացրեց, որ առաջիկայում մեծ աշխատանքներ է նախատեսում. «Նոր նախագծերի մի շարք նպատակներ կան, բայց ես ունեմ բնավորություն՝ յուրաքանչյուր ծրագիր մինչեւ գոնե 80 տոկոսով իրականությանը մոտ չի լինում, ես չեմ սիրում դրա մասին խոսել: Հեռուստատեսային նոր նախագծի պլաններ կան, որը հավանաբար եթերում կլինի աշնան երկրորդ կեսին: Աստված առաջ, տեսնենքч ինչպես կընթանան մեր ծրագրերը,- նշեց հաղորդավարը:

 

Դերասանը հավելեց նաեւ, որ ինքն ու Արմեն Վարդանյանը ունեն նաեւ համատեղ շոու-ներկայացման գաղափար. «Հիմա երևւի առաջինը կլինեմ, ով կասի այս մասին, բայց նախատեսվում է բեմական գործունեության նոր ծրագրեր. շատ հետաքրքիր խմբի հետ միասին ուզում ենք նոր շոու-բեմականացում ներկայացնել, եւ եթե ամեն բան բարեհաջող ընթանա, մինչև այս տարվա վերջ այն կհանձնենք հանդիսատեսի դատին»,- նկատեց նա:

 

Շարունակությունը` այստեղ: